2 ապրիլի 2010 - 16:58 AMT
2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում բնական հյութերի արտադրությունն ավելացել է 80%-ով

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կտրուկ աճել է բնական հյութերի արտադրությունը` կազմելով 1,1 մլն լիտր, ինչը նախորդ տարվա նույն շրջանի ցուցանիշից բարձր է 80%-ով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն ժամանակաընթացքում երկրում հանքային ջրի արտադրությունը կրճատվել է 9,1%-ով` կազմելով 2,6 մլն լիտր:

Բացի դրանից, 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 816,3 հազ. լիտր աղբյուրի ջուր, ինչը 2009 թվականի ցուցանիշից պակաս է 3,6%-ով: