“Շինարարություն եւ ինտերիեր 2010” ցուցահանդեսը տեղի է ունենալու Երեւանում ապրիլի 21-23-ը

PanARMENIAN.Net - Երրորդ խոշորագույն, տարածաշրջանային, մասնագիտացված միջազգային ”Շինարարություն եւ ինտերիեր 2010” ցուցահանդեսը տեղի է ունենալու Երեւանում 2010-ի ապրիլի 21-23-ը Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, հաղորդում է ցուցահանդեսի կազմակերպիչ “Պրոմէքսպո” ընկերության մամլո ծառայությունը:

“Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընկերությունների եւ գործարարների համար նոր կոմերցիոն փոխհարաբերություններ հաստատելու եւ շինարարական շուկան ուսումնասիրելու, իսկ սպառողների համար` լավագույն ընտրություն կատարելու համար”,- ասվում է հաղորդագրության մեջ:

“Շինարարություն եւ ինտերիեր” ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ կառավարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ձեռնարկատիրության Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն, իսկ պաշտոնական հովանավորը` “ Էյչ Էմ Թայլզ” ՍՊԸ-ն:

“ՊՐՈՄ ԷՔՍՊՈ” ընկերությունը հարուստ փորձ ունի մասնագիտացված ցուցահանդեսներ կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ, որոնց նպատակը հայրենական արտադրողներին պաշտպանելն է: Ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ցուցահանդեսներում, որոնց արդյունքները նպաստում են նրանց կազմակերպման մակարդակի բարձրացմանը: Յուրաքանչյուր ցուցահանդեսում ստեղծվում է պաշոնական գրացուցակ, անցկացվում է գովազդային արշավ` ուղղված այցելուների ներգրավմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---