Ադրբեջանական կողմը տարվա սկզբից 1088 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում շփման գոտում հակառակորդի ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան:

Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 1088 անգամ, որի ընթացքում կիրառված տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից (“ԱԿ”, “ԱԿՄ”, “Սև նետ”, “ՍՎԴ”, “ՊԿ”, “ԴՇԿ”, “ՌՊԳ”, “Ուտյոս”) հայկական դիրքերի վրա արձակվել է 7648 փամփուշտ:

Ըստ ՊԲ օպերատիվ ամփոփագրի տվյալների, հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվությունն առավել նկատելի է եղել մարտ ամսում: Այդ ընթացքում արձանագրված 454 խախտման արդյունքում գրանցվել է 2872 կրակոց, որից 2553-ը ԱԿ և ԱԿՄ տիպի ինքնաձիգերից, 35-ը` “Սև նետ”-ից, 193-ը` “ՍՎԴ”-ից, 91-ը` “ՊԿ” ¨ “ԴՇԿ” տիպի գնդացիրներից, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---