Լոս-Անջելեսում 4 հայ է սպանվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Սան-Ֆերնանդոյի (Լոս-Անջելես) հովտում` The Hot Spot սրճարանում անհայտ տղամարդը հրաձգություն է բացել, ինչի արդյունքում երեք հոգի տեղում մահացել են, մեկը տեղափոխվել է հիվանդանոց, եւս երկուսը վիրավորվել են եւ ծանր վիճակում են գտնվում:

Ավելի ուշ Լոս-Անջելեսի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ հաստատվել են չորս զոհված տղամարդկանց անձինք` Հայկ Եգնանյան (25 տարեկան, Glendale), Սարգիս Քարաջյան (26 տարեկան, Sherman Oaks), Հարութ Բաբուրյան (28 տարեկան, North Hollywood) եւ Վարդան Թոֆալյան (31 տարեկան):

Լոս-Անջելեսի ոստիկանության պետի տեղակալ Քըրք Ալբանեսի կարծիքով, դա կանխամտածված հանցագործություն է եղել, հաղորդում է Los Angeles Times-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---