6 ապրիլի 2010 - 12:08 AMT
Սմբատ Մարգարյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր

Ապրիլի 2-ին Մինսկում (Բելառուս) մեկնարկել է տղամարդկանց 89-րդ և կանանց 23-րդ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 5-ին ելույթ է ունեցել հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Նա սկսել է իր ելույթները Բ խմբում և երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ` այդպիսով միանալով մեդալների համար պայքարին:

Ա խմբում մասնակցում էին ավելի փորձառու ծանրորդներ, բայց “հրում” վարժությունում Մարգարյանն ուժեղ էր բոլորից և նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտում հայ ծանրորդը երկրորդն էր և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Եվրոպայի չեմպիոն դարձավ 34-ամյա Վիտալի Դերբենևը (Բելառուս): 3-րդ տեղում է Թոմ Գոեգեբուերը (Բելգիա):

Ռուսաստանը ներկայացնող Արսեն Թամրազյանը 238 կգ-ով զբաղեցրել է 9-րդ տեղը:

Ապրիլի 8-ին ելույթ են ունենալու 77 քաշային կարգի ծանրորդները, Հայաստանը ներկայացնելու է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: