6 ապրիլի 2010 - 13:09 AMT
Կանադայում հայկական եկեղեցու շինարարության նպատակով տեղի կունենա բարեգործական պարահանդես

Ապրիլի 10-ին կանադական Լավալ քաղաքի Embassy Plaza սրահում տեղի է ունենալու բարեգործական պարահանդես, որի միջոցները տրամադրվելու են այդ քաղաքում Սուրբ Խաչ եկեղեցու շինարարությանը:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին պարահանդեսի կազմակերպիչներից մեկը` Անահիտ Օհանյանը, նույն օրը տեղի է ունենալու եկեղեցու հիմքերի օծման արարողությունը:

Պարահանդեսին ներկա են լինելու 10 եկեղեցականներ, որոնք եկեղեցու շինարարության համար տրամադրել են 20-30 հազարական դոլար:

Անահիտ Օհանյանն ասել է նաև, որ եկեղեցու շինարարության միակ հովանավորը դեռևս առանձին անձինք են, որոնք այդ նպատակի համար գումար են հանգանակում:

Պարահանդեսին ելույթ է ունենալու երգչուհի Սյուզան Մարգարյանը, ինչպես նաև Գեւորգ Արտինյանը և ընկերները: