16 նոյեմբերի 2001 - 21:46 AMT
ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Արգենտինայի հայ համայնքի ակտիվիստները Բույենոս Այրեսում Հայասստանի դեսպանության աջակցությամբ ստեղծել են հատուկ հանձնաժողով, որը կոչված է սատարել վերջին տարիների ընթացքում Հայաստանից գաղթաց քաղաքացվիների հայրենադարձությանը: «Ազգ» թերթի տեղեկությունների համաձայն` Հայաստանում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետեւանքով Հարավային Ամերիկա, մասնավորապես` Արգենտինա, սկսած 1993 թվականից գաղթել է ՀՀ շուրջ 5 հազաար քաղաքացի:
«Վերջին տարիների ընթացքում Արգենտինա գաղթաց մեր հայրենակիցների մեծամասնությունը լրջորեն մտածում է ետ վերադառնալու մասին»,- ասվում է հանձնաժողովի հայտարարությունում: Արգենտինայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի խոսքերով` հանձնաժողովի օգնությամբ արդեն հայրենիք է վերադարձել մի քանի մարդ: Հարկ է նշել, որ հանձնաժողովը սատարում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ Հայաստանում հիմնվելու ցանկություն ունեցող բոլոր հայերին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: