6 ապրիլի 2010 - 16:56 AMT
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովին

Ապրիլի 5-ին հայկական պատվիրակությունը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 6-ին մասնակցելու է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ՀՀ ԱԺ-ում: Միջոցառումը կշարունակվի մինչեւ ապրիլի 8-ը:

Վեհաժողովի շրջանակներում կանցկացվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության փորձախորհրդատվական խորհրդի հերթական նիստը: Մասնագետները քննարկելու են ծայրահեղականության դեմ պայքարի համաձայնագրի վերամշակման հարցեր: