ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից ապրիլի 5-ից 11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կկազմի 13232.79 (+ 428.00)դրամ, բացթողնման գինը`14383.47 (+465.22), արծաթի գնման գինը` 207.53 (+11.85), բացթողնման գինը` 225.58 (+12.88), պլատինի գնման գինը կկազմի 19 440.41 (+855.86), բացթողնման գինը` 21130.88 (+930.28), պալադիումի գնման գինը` 5674.90 (+367.11), բացթողնման գինը` 6168.37 (+399.03):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---