6 ապրիլի 2010 - 19:48 AMT
Երևանում կայացավ "Նոր էջ" տեղեկատվական բիզնես ամսագրի շնորհանդեսը

Ապրիլի 6-ին Երևանում կայացավ "Նոր էջ" տեղեկատվական բիզնես ամսագրի պաշտոնական շնորհանդեսը: Ինչպես լրագրողներին հաղորդեց գլխավոր խմբագիր Մարիամ Մանուկյանը, նման ամսագրի հրատարակման գաղափարն է որոշակի միջավայր ստեղծել, որտեղ միաժամանակ կարող են հանդիպել ինչպես կոմերցիոն կազմակերպությունները, այնպես էլ պետիշխանությունները, մասնավորապես` երկրի հարկային և մաքսային ծառայությունները: "Դա թույլ կտա պարզել և լուծել ձեռնարկատերերի միջավայրում ծագող խնդիրները",- ընդգծեց նա:

Գլխավոր խմբագիրը հաղորդեց, որ առաջին տպաքանակը կազմում է 3000 նմուշ, կա նաև ռուսերեն լեզվով 500 նմուշի պատվեր: Ամսագրում ներկայացված են զանազան ոլորտներ, մասնավորապես հարկային և բանկային, առողջապահության ու սննդի, ինչպես նաև առողջ ապրելակերպի ոլորտները:

Ամսագրի շնորհանդեսին ներկա էին հարկային ոլորտի ներկայացուցիչներ, պատգամավորներ, մի շարք բուհերի ռեկտորներ, ինչպես նաև հայկական ընկերությունների ղեկավարներ: