Սերժ Սարգսյան. Մենք անելու ենք հնարավորը հանուն այն երջանկության ու ապահովության, որին դուք հիրավի արժանի եք 7 ապրիլի 2010 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապատության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Ուղերձում շնորհավորանքից բացի կա նաեւ մաղթանք, որը հետեւյալն է. “Մաղթում եմ ձեր ընտանիքներին սեր ու ջերմություն, արժանավոր զավակներ. թող օջախի պահապան ու տիրուհի լինելուց զատ, այսուհետ առավել ընդգրկված լինեք մեր երկրի պետական, հասարակական ու քաղաքական կյանքում, թող ձեր հոգատար եւ ուշադիր հայացքի ներքո լինեն նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք ավանդաբար համարվել են տղամարդկանց մենաշնորհը։ Մենք վստահում ու հավատում ենք ձեզ, ձեր շնորհներին ու կարողություններին եւ գարնանային այս գեղեցիկ առիթը օգտագործում ենք կրկին խոստովանելու մեր սերն ու հիացմունքը ձեր հանդեպ, ձեր գեղեցկության ու հմայքի, ձեր գործի ու նվիրումի հանդեպ։ Մենք անելու ենք հնարավորը հանուն այն երջանկության ու ապահովության, որին դուք հիրավի արժանի եք”։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |