Գազի սակագների թանկացումը չի ազդի հասարակական տրանսպորտում երթևեկության արժեքի վրա

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից գազի գների սակագների թանկացման հետ մեկտեղ աճել են գները գազալցակայաններում: Այժմ 1 կգ գազի արժեքը նախկին 180 դրամի փոխարեն կազմում է 200 դրամ: Այն սպասումները, որ գների բարձացումը կհանգեցնի հասարակական տրանսպորտում երթևեկության գների բարձրացմանը, դեռ չեն իրագործվել: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, ապրիլի 6-ի դրությամբ տրանսպորտի աշխատակիցների կողմից գների բարձրացման հայտեր չեն ներկայացվել:

1 խ/մ գազի սակագինը 132 դրամ կկազմի մինչև 10 000 խոր/մ օգտագործելու դեպքում և 1000 խոր/մ օգտագործելու դեպքում 243.14 դոլար` ամսական 10 000 խոր/մ-ից ավել օգտագործող ձեռնարկությունների համար: իր հերթական նիստում նման սակագներ սահմանեց ՀՀ Հանրային ծառայությունները կագավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Ներկայումս Հայաստանի բնակչությունը 1 խոր/մ համար 96 դրամ է վճարում, մինչդեռ ձեռնարկությունները` 215 դոլար: Այսպիսով, ապրիլի 1-ից գազի սակագները թանկացել են 37.5 տոկոսով բնակչության համար, 13 տոկոսով` ձեռնարկությունների համար:

ՀԾԿՀ-ն ռուսական գազի սակագները 17 տոկոսով բարձրացնելու իր որոշումը հիմնավորում է դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ աճով, 20 տոկոսով բնական գազի կրճատմամբ, ինչպես նաև “ՀայՌուսգազարդ” ընկերության ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---