7 ապրիլի 2010 - 14:16 AMT
Հայաստանի Հանրային խորհուրդը փորձագետների հետ քննարկում է գազի սակագների բարձրացումը

Հայաստանի Հանրային խորհուրդը փորձագետների հետ քննարկում է գազի սակագների բարձրացումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, գազի գների թանկացման վերաբերյալ եզրակացությունում կան կետեր, որոնք քննարկման կարիք ունեն: “Ես` որպես քաղաքացի, կարծում եմ, որ գազի սակագները շատ բարձր են”,- ասել է Մանուկյանը:

Հայկական ազգային կոնգրեսի` “ՀայՌուսգազարդ” ընկերության դեմ գազի սակագների թանկացման վերաբերյալ Հայաստանի Վարչական դատարան ներկայացրած հայցի առիթով Մանուկյանը հայտնել է, որ դատարանը չի կարող նման բնույթի հարց լուծել:

ՀԱԿ հայցի տակ ստորագրել են 7200 բաժանորդներ, այսինքն մոտավորապես 30 000 մարդ:

Հայաստանի Հանրային խորհուրդը ստեղծվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով 2008-ի հունիսի 13-ին խորհրդակցկան մարմնի կարգավիճակով: Նրա իրավասության մեջ է մտնում հարցերի քննարկումը, որոնք պետական կարևորություն են ներակայցնում, օրենքների, երկրի նախագահի հրամանների վերլուծությունը: 2009-ի գարնանը նախագահը նշանակեց Հանրային խորհրդի անդամներին և հաստատեց նրա կազմը: