Էմիլ Գաբրիելյան. ”Հայաստան ներմուծված դեղերի 10-12 տոկոսը կեղծված է”

Էմիլ Գաբրիելյան. ”Հայաստան ներմուծված դեղերի 10-12 տոկոսը կեղծված է”

PanARMENIAN.Net - “Հայաստան ներմուծված դեղերի 10-12 տոկոսը կեղծված է: Սակայն դա ամբողջական պատկերը չէ, քանի որ Հայաստանում դեղամիջոցների վրա մշտական վերահսկողություն չի սահմանվում”, - ասել է դեղամիջոցների որակի վերահսկողության լաբորատորիայի ղեկավար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, ապրիլի 7-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, այնպիսի կարեւորագույն ոլորտում, ինչպիսին դեղերի ներմուծումն է, պետք է մշտական վերահսկողություն սահմանել, դեղատներում կազմակերպել անսպասելի շրջայցներ եւ նման այլ միջոցառումներ:

“Աշխարհում տարբեր պատճառներով կեղծվում են 6-60 տոկոս դեղամիջոցներ: Որոշ դեղամիջոցներ կարող են այլ դեղերի անվան տակ քողարկել` այլ երկիր անօրինականորեն ներմուծելու նպատակով:

Այդպիսի ձեւերից օգտվում են թմրանյութեր փոխադրողները: Մեկ այլ դեպքում էժանագին դեղամիջոցը վաճառվում է ավելի թանկ դեղերի փոխարեն: Վերջերս Հայաստանի մաքսային ծառայությունում փորձագետները հայտնաբերել են ուժեղ հակաբորբոքային “Ցեֆազոլին” դեղամիջոցը, սակայն պարզվել է, որ այն պենիցիլին է` չորս անգամ ավելի էժան եւ ավելի թույլ ազդեցությամբ դեղ”, - պատմել է Էմիլ Գաբրիելյանը:

Նրա խոսքերի համաձայն, հենց այսպիսի դեպքերի պատճառով է, որ 2009 թ. Հայաստանում 70 տեսակի դեղամիջոցների գրանցումն արգելվել է:

“Դեղամիջոցների փորձաքննությունը կատարվում է մի քանի փուլով. ներմուծողը հայտ է ներկայացնում, որից հետո մաքսակետից վերցնում են ընտրված մի քանի դեղերի նմուշօրինակներ եւ մի քանի փորձաքննության ենթարկում: Միայն դրանից հետո եզրակացություն է տրվում, որ այդ դեղամիջոցը գրանցված է Հայաստանում եւ համապատասխանում է նկարագրությանը”, - նշել է ակադեմիկոսը եւ ավելացրել, որ Հայաստանում գրանցված է 3700 անուն դեղ, որից ընդամենը 5-7 տոկոսն է Հայաստանն արտադրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---