Էրդողանը Հայաստանի նախագահին առաջարկում է հանդիպել Վաշինգտոնում 7 ապրիլի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունեց Հայաստանի նախագահը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով "Ժառանգություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց Թուրքիայի վարչապետի ուղերձ-նամակը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ու նախագահի բանավոր ուղերձները Հայաստանի նախագահին: "Էրդողանի ուղերձում ասվում էր, որ Թուրքիան ցանկանում է շարունակել հայ-թուրքական գործընթացը և ցանկանում է, որպեսզի հայկական կողմն իր հերթին հաստատի իր դիրքորոշումն այդ հարցում",- ասաց Նալբանդյանը` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում Սինիրլիօղլուն փոխանցեց նաև Վաշինգտոնում հանդիպելու` Թուրքիայի վարչապետի առաջարկը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ երկրի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր հարցերը ԼՂՀ կարգավիճակն ու անվտանգությունն են, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: "Եթե այդ գլխավոր հարցերը ստանան իրենց լուծումը, ապա մնացած հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի",- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |