Հայ վարսավիր-ոճաբանները Փարիզում մասնակցելու են աշխարհի առաջնությանը

Հայ վարսավիր-ոճաբանները Փարիզում մասնակցելու են աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է վարսավիրական գործի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու 2010-ի նոյեմբերին Փարիզում, ապրիլի 7-ին Երևանում լրագրողներին հայտնել է Սերգեյ Զվերևի սրահի ղեկավար Մարիա Առաքելյանը: “Այդ մրցույթները լավ հնարավորություն են տալիս ցույց տալու սեփական մշակույթը, որտեղ արտահայտվում են նորաձևության ոճը, ձեռագիրը և տեսակետը”,- ասել է նա:

Նրա հաղորդմամբ ազգային հավաքականն արդեն սկսել է պատրաստվել գալիք առաջնությանը, իսկ նախապատրաստական փուլ հանդիսացել է 2010-ի փետրվարին հայ վարսավիների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որտեղ տարբեր անվանակարգերում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ և 6-րդ տեղերը` մտնելով աշխարհաի 10 լավագույն երկրների մեջ:

Բացի դրանից, Մարիա Առաքելյանը հայտնեց, որ 2011-ի մայիսին տեղի է ունենալու Հայաստանի վարսավիրային արվեստի և դեկորատիվ դիմահարդարման 8-րդ առաջնությունը:

Ինչ վերաբերվում է եկամուտներին ճգնաժամի պայմաններում, ապա, նրա խոսքերով, սրահը 2009-ին վնասներ չի կրել և չի փոխել սակագնային քաղաքականությունը: Բացի դրանից, սրահին կից ակադեմիան տվել է 300 շրջանավարտներ, որոնք պահանջարկ ունեն ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հունաստանում: “Մեզ մոտ ուսուցման որակը ոչնչով չի զիջում, իսկ ուսման վարձը 5 անգամ քիչ է”,- նշել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---