Cornet-Am-ը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել Երևանում և Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) Cornet-Am ընկերությանը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է տրամադրել Ծաղկաձոր և Երևան քաղաքներում ռադիոռելեային կապի կազմակերպման համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀԾԿՀ մամլո ծառայությունից, 14711 ՄՀց, 14739 Մհց, 15313 ՄՀց, 15159 ՄՀց հաճախականությունները մեկ տարի ժամկետով տրամադրվել են Cornet-Am ընկերությանը: Ընկերությունը նախատեսում է օգտագործել հաճախականությունները ձայնային և տեսագրային ծառայությունների` անլար փոխանցման ծառայության համար:

“ԿՈՄՍԹԱՐ-ՕՏՍ”-ի դուստր ընկերություն Cornet-AM-ն Ինտերնետ մուտք գործելու և տվյալները հաղորդելու և Հայաստանում Wi-Max-ի ծառայությունների միակ տրամադրող խոշորագույն ընկերություններից է: Ընկերության ցանցը տվյալ պահին մայրաքաղաքից բացի ընդգրկում է 18 քաղաքներ հարակից բնակավայրերով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---