Հայաստանի կառավարությունը խստացնում է հսկողությունը խոշոր հարկատուների նկատմամբ

Հայաստանի կառավարությունը խստացնում է հսկողությունը խոշոր հարկատուների նկատմամբ

PanARMENIAN.Net - “Մենք խստացում ենք հսկողությունը խոշոր բիզնեսի նկատմամբ`ավելի թափանցիկ դարձնելով այն”,- ապրիլի 8-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 285 խոշոր հարկատուների ցուցակ, որոնց տարեկան եկամուտը 2009-ին կազմել է 1 մլրդ դրամ: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ այդ ցուցակը ճշտվում է, բայց առաջին անգամ հրապարակվելու է արտաքին անկախ աուդիտի եզրահանգումը այդ հարկատուների գործունեության վերաբերյալ: Վարչապետը նաև նշեց, որ լիովին համաձայն է նրա հետ, որ կառավարությունը պատշաճ կերպով չի հետևում խոշոր բիզնեսի գործունեությանը, որը խանգարում է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: “Միակ ուղին խոշոր բիզնեսի թափանցիկությունն ապահովելն է արտաքին աուդիտի եզրակացությունը հրապարակելու միջոցով”:

Տիգրան Սարգսյանը նաև հայտնել է, որ երկու տարիների ընթացում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, սակայն բավարար արդյունքներ չկան: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը մեկ ամսում համեմատական վերլուծության ենթարկել հարկային վճարումները, որոնք 2008-2009թթ. կատարվել են խոշոր բիզնեսի կողմից: “Վտանգ կա, որ ճգնաժամի պայմաններում հարկային վճարումների բեռը բաժին է ընկել փոքր և միջին բիզնեսին, այլ ոչ թե խոշոր բիզնեսին”,- ասել է նա:

Բացի դրանից, վարչապետի խոսքերով, Հայաստանի խորհրդարանում նոր օրինագիծ է ներկայացվել այն մասին, որ արտաքին աուդիտի դեպքում հաշվի է առնվելու նաև երրորդ կողմի տեղեկատվությունը, մասնավորապես էլեկտրաէներգիայի, ջրի և այլ կոմունալ ծառայություների ծավալների սպառման մասին, որը հաշվի է առնվելու ՀՆԱ-ն հաշվարկելիս: “Այս օրինագիծը պետք է անհապաղ իրագործել, որպեսզի այդ տվյալները մտնեն գարնանային հաշվետվության մեջ”,- ասել է նա:

Խոսելով խոշոր բիզնեսի նկատմամբ հսկողության մասին` Տիգրան Սարգսյանը նշեց, որ հրապարակային իրազեկումը թույլ կտա հասարակությանը հետևել այդ տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև իշխանության մարմինների գործունեությանը, “որպեսզի ոչ մի նախարար և պատգամավոր չունենա սեփական բիզնես”:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---