8 ապրիլի 2010 - 13:25 AMT
Հաղթելով ադրբեջանցի շախմատիստին` Տիգրան Քոթանջյանը 2-րդ տեղն է զբաղեցնում Դուբայի առաջնությունում

5 հայ շախմատիստներ շարունակում են իրենց ելույթները Դուբայում (ԱՄԷ) ընթացող միջազգային բաց առաջնությունում: Մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից:

3-րդ տուրը կայացավ ապրիլի 7-ին: 4 հայ գրոսմայստերներ հաղթանակ տարան, միակ պարտությունը կրեց Գևորգ Հարությունյանը մեկ այլ հայ ներկայացուցչից` Հրանտ Մելքումյանից:

3-րդ տուրից հետո Տիգրան Քոթանջյանը 3 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում, իսկ դարձյալ 3 միավորով Հրանտ Մելքումյանը` 4-րդ:

3-րդ տուրում մյուս հայ շախմատիստները հետևյալ կերպ ելույթ ունեցան`

Տիգրան Քոթանջյան - Գադիր Հուսեյնով (Ադրբեջան) 1:0 Գաբրիել Սարգսյան - Նանա Ձագիձե (Վրաստան) 1:0 Տիգրան Պետրոսյան - Անտոնիո Վիանի Դսունհա (Հնդկաստան) 1:0