Հայաստանում հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի բացումը տեղի կունենա ապրիլի 15-17-ին

Հայաստանում հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի բացումը տեղի կունենա ապրիլի 15-17-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն բացելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության անկախ պետությունների համագործակցության և արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության միջև կնքվելիք հուշագրին:

Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հուշագրի ստորագրման հիմքում ընկած է “Ռուսհամագործակցության” բազայի վրա առաջին հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի ստեղծման գաղափարը: Ըստ նրա, կենտրոնի աշխատանքներում կներգրավվեն առաջատար մասնագետներ ինչպես ռուսական, մասնավորապես Կուրչատովի անվան ինստիտուտի և նորաստեղծ ինովացիոն “Ռոսվենչուր” կենտրոնի, այնպես էլ հայկական կողմից (ՀՀ ԳԱԱ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---