8 ապրիլի 2010 - 14:30 AMT
Էրդողան. Թուրքիան միտված է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիան շահագրգռված է Երևանի և Անկարայի միջև գործընթացի զարգացման հարցում և հակված է դրա կարգավորմանը: Այդ մասին ասվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում: “Մենք վճռականապես տրամադրված ենք Արձանագրություններում ստորագրված դրույթների իրագործմանը, և դրանք չպետք է ներքաղաքական գործընթացների զոհ դառնան”,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին և փորձում է իր հարևանների հետ խնդիրները լուծել բարիդրացիության և բարեկամության հիման վրա: “Թուրքիան Հայաստանի հետ գործընթացի ամենասկզբից հանդես է եկել հարաբերությունների կարգավորկան օգտին և այդ հարցում ուժեղ քաղաքական կամք է դրսևորել: Թուրքիան հանդես է գալիս նաև Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության օգտին և անում է հնարավոր ամեն ինչ տարածաշրջանային խնդիրների լուծման համար”, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ գրում է Hurriyet թերթը:

Թերթը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ջեյմս Ջեֆրին կանչվել է Վաշինգտոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպմանը պատրաստվելու համար: Ապրիլի 5-ին Վաշինգտոն է վերադարձել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը, որը մարտի 4-ին ետ էր կանչվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումից հետո: