8 ապրիլի 2010 - 14:33 AMT
Հայաստանի կառավարությունն աջակցում է տափօղակով հոկեյի առաջնության անցկացմանը

Հայաստանի կառավարությունը ապրիլի 8-ին կայացած նիստում հավանություն տվեց 2010 թվականի ապրիլի 14-18-ը Երևանում տափօղակով հոկեյի` աշխարհի մեծահասակների երրորդ դիվիզիոնի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ 2010թ. պետական բյուջեով նախատեսված Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Տափօղակով հոկեյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը միջոցներ տրամադրելու մասին որոշմանը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը նշեց, որ մրցույթի արդյունքներով կձեւավորվի Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականի վերջնական կազմը Սոչիում 2014 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: