8 ապրիլի 2010 - 14:50 AMT
3 հայ շախմատիստներ ավարտեցին իրենց ելույթները միջազգային մրցաշարերում

Սպորտի միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայից իսպանական Լա Ռոդա քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից հավաքել է 6,5 միավոր եւ գրավել է 9-րդ տեղը 205 մասնակիցների թվում: 7,5 միավորով առաջին տեղում է Անդրե Դիամանտը Բրազիլիայից:

Իսկ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը իսպանական Սան Սեբաստյանում 6,5 միովորով գրավել է 7-րդ տեղը շախմատի բաց մրցաշարում, որին մասնակցել է շուրջ 150 շախմատիստ: Մրցաշարի հաղթողն է Արամիս Ալվարեսը Կուբայից:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն, Ֆիլադելֆիայի շախմատի մրցաշարում հավաքել է 6 միավոր եւ գրավել է 11-րդ տեղը 127 մասնակիցների թվում: