Ավետարանը կհրատարակվի բրալյան լեզվով՝ կույրերի համար

Ավետարանը կհրատարակվի բրալյան լեզվով՝ կույրերի համար

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Ս.Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում ներկայացվել են Մայր Աթոռի անդամակցությամբ գործող միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների և դրանցում Մայր Աթոռի ներկայացուցիչների հաշվետու զեկույցները, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Համաձայն Հայաստանի աստվածաշնչային ընկերության խորհրդի նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հաղորդած տվյալների, ներկայում իրականացվող հիմնական չորս ծրագրերի շրջանակում հոգևոր գրականություն է բաշխվում սահմանամերձ գյուղերում և թատերական ներկայացումներով քարոզվում Ավետարանը։ Արդեն 10 հազար Ավետարան է տրամադրվել բնակչությանը, Նոր Կտակարան է բաժանվում նաեւ զինվորներին, կույրերի համար բրայլյան լեզվով Ավետարանի եւ Աստվածաշնչի գրաբար բնագրի հրատարակումն է պատրաստվում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---