Չերկասի քաղաքային խորհուրդը Ուկրաինայի նախագահին է դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով 8 ապրիլի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Չերկասի քաղաքային խորհուրդը, դիտարկելով քաղխորգրդի պատգամավոր Արայիկ Մկրտչյանի, "Արարատ" հայկական համայնքի և ՀԱՔ կրոնական համայնքի հոգևորականի դիմումը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին ու Գերագույն Ռադային` հայ ժողովրդին օժանդակելու և օրենսդրական մակարդակով Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման հարցն ամրագրելու խնդրանքով: "Արարատ" հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով, դա շատ կարևոր իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայ սփյուռքի և ընդհանրապես հայ ժողովրդի համար: "Արարատ" հայ համայնքն ու ՀԱԵ կրոնական համայնքը երախտագիտություն են հայտնում պատգամավորներին աջակցության համար: Համայնքն առանձնակի շնորհակալություն է հայտնում Չերկասի քաղաքային խորհրդի ղեկավար Սերգեյ Օդարիչին, Չերկասի քաղաքային խորհրդի քարտուղար Վասիլի Մարինկևիչին, բոլոր աջակցած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր փորձագետներին, ովքեր իրենց ավանդը ներդրեցին կարևոր իրադարձության մեջ, հաղորդում է Analitika.at.ua-ը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |