ԱՀԿ-ն ընդունեց առևտրային քաղաքականության վերաքննության վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցը

ԱՀԿ-ն ընդունեց առևտրային քաղաքականության վերաքննության վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Ժնևում` Առևտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայնում (ԱՀԿ), տեղի ունեցավ ԱՀԿ քարտուղարության կողմից իևրականացվող Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ Trade Policy Review - TPR) մարմնի առաջին լիագումար նիստի ամփոփիչ նիստը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Նախագահողի ողջույնի խոսքից հետո ՀՀ պատվիրակության ղեկավար` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանը անդրադարձավ ԱՀԿ անդամ երկրների կողմից բարձրացված մի շարք հարցերի պատասխաններին, ինչպես նաև ներկայացրեց երկրում իրականացվող բարեփոխումները և հետճգնաժամային փուլում տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու քաղաքականությունները:

Քննարկումների արդյունքում ԱՀԿ անդամ երկրներն ընդունեցին ՀՀ առաջին Առևտրային քաղաքականության վերաքննության զեկույցները, որոնք կհրապարակվեն անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով առաջիկա ամսվա ավարտին:

Նիստը նախագահում էր ԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բոզկուրտ Արանը:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որ ստեղծվել է 1995 թվականին` միջազգային առևտրի ազատականացման և անդամ պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: ԱՀԿ-ն Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իրավահաջորդն է: Հայաստանը միացել է ԱՀԿ-ին 2003թ. փետրվարի 5-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---