8 ապրիլի 2010 - 18:40 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Դաֆինե Գերչևան ծառեր կտնկեն Գայանե եկեղեցու շուրջ

Ապրիլի 11-ին Էջմիածնի Ներսիսյան անտառում` Գայանե եկեղեցու շրջակա տարածքում, տեղի կունենա ծառատունկ` Երկիր մոլորակի միջազգային օրվա կապապցությամբ: Ծառատունկը կազմակերպվել է Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի համագործակցությամբ: Մասնակցելու են Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Վեհափառ Հայրապետը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներ, Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստներ և լրագրողներ: Կանաչապատ տարածքը ծառայելու է որպես վերհառնման վայր Սուրբ եկեղեցու այցելուների և հանրության համար: Այս միջոցառումը Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի ավելի մեծ նախաձեռնության մի մասն է` Հայաստանի տարբեր մարզերում տնկել 1.5 միլիոն ծառ, հաղորդում է ՄԱԿ-ի գրասենյակը: