8 ապրիլի 2010 - 20:00 AMT
ԵՄ-ն մտադիր է անմիջական մասնակցություն ցուցաբերել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացո՞ւմ

“Ես ողջունում եմ բոլոր կողմերի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը”, - հայտարարել է ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեն: Նրա խոսքերի համաձայն, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում աշխատանքների ակտիվացումը ազդակ է այն բանի, որ կողմերն ամեն ինչ անում են` լուծում գտնելու համար: “ԵՄ-ն միանգամայն աջակցում է այդ ջանքերին”, - ասել է Ֆյուլեն:

Նա նաև նշել է, որ Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ն արտաքին քաղաքական ասպարեզում ձեռք է բերել ավելի հստակ դիրքորոշում: “Եվրոպական հարևանության երկրների չլուծված հակամարտությունները դեռևս հիմնախնդիր են մեզ համար: Այդ պատճառով բացառված չէ, որ մենք քննարկելու ենք մեր անմիջական մասնակցությունը դրանց կարգավորման հարցում”, - ասել է Ֆյուլեն, ավելացնելով, որ մեծ նշանակություն է տրվելու շահագրգիռ կողմերի դիրքորոշումներին, հաղորդում է Trend news-ը: