9 ապրիլի 2010 - 16:34 AMT
Այս տարվանից մանկական “Նովայա վոլնա” մրցույթը կանցնի “Արտեկ” ճամբարում

“Այս տարվանից մանկական “Նովայա վոլնա” մրցույթը կանցնի “Արտեկ” ճամբարում: Համապատասխան հուշագիր է ստորագրվել “Արս” հոլդինգի, Ղրիմի ղեկավարության և Ուկրաինայի փոխվարչապետի միջև”,-հայտարարել է “Արս” հոլդինգի գլխավոր տնօրեն, մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը ապրիլի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մրցույթի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովն ընդգծել է, որ մրցույթի մասնակիցները կհավաքվեն Ղրիմում մրցույթից 10 առաջ` փորձեր անցկացնելու նպատակով` հավելելով, որ մասնակիցների նախապատրաստումը կընթանա ամենաբարձր մակարդակով:

“Մենք չենք հաշվի առնի, որ գործ ունենք երեխաների հետ , և կաշխատենք նրանց հետ ինչպես հասուն մարդկանց հետ, չէ որ նրանք ձայնագրվելու են նույն ստուդիաներում, որտեղ իրենց երգերն են ձայնագրում այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Դմիտրի Խվորոստովսկին, Լարա Ֆաբիանը և այլոք”,-ասել է Ռումյանցևը:

Մանկական “Նովայա վոլնա” մրցույթի ազգային ընտրական փուլին Հայաստանում կմասնակցի 28 երեխա` 18-ը մի տարիքային խմբում, 10-ը` մյուս: