ԱՄՀ-ն դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը

ԱՄՀ-ն դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ էին, Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: “Ես վստահ եմ, որ եթե կառավարությունն այդ միջոցառումները չիրականացներ, ապա երկրի տնտեսական վիճակը ավելի վատ կլիներ”, - վստահեցրել է նա:

ԱՄՀ ներկայացուցչի խոսքերի համաձայն, սահմանափակ ֆինանսական միջոցների պայմաններում Հայաստանի կառավարությանը հաջողվել է ապահովել տնտեսության մեջ ներդրումներ, դրանով իսկ մեղմացնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը:

Այս համատեքստում նա առանձնացրել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականության երեք կարևորագույն տարր, որոնք առանձնահատուկ հաջողությամբ են իրականացվել. կապիտալ ծախսերի ավելացումը, նպաստների բարձրացումը և բանկային վարկերի տոկոսադրույքների նվազումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---