9 ապրիլի 2010 - 16:56 AMT
Արմեն Մազմանյան. “Հայ թատրոնի գործունեությունը վերածվել է պաշտոնի համար պայքարի”

“Ես շատ գոհ ու բավարարված եմ 30 տարվա իմ աշխատանքային գործունեությամբ”, - հայտարարել է “Գոյ” թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը` իր գործունեության 30-ամյակին և ծննդյան 50-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերի համաձայն, հայկական թատրոնը խորհրդային տարիներին ավելի լավն էր, քան այսօր: “Հայկական թատրոնը մահացավ, սակայն այս մասին չեն խոսում: Հայկական թատրոնի գործունեությունը վերածվել է պաշտոնի համար մղվող պայքարի: Ներկայացումները գնահատվում են որպես անձնական հարաբերությունների արդյունք, այլ ոչ որպես գեղարվեստական արժեք: Հայ ազգային թատրոնի ղեկավարման մեթոդը արմատապես պետք է փոխվի: Թատրոնում միայն մեկ ղեկավար պետք է լինի, որն էլ պետք է սահմանի գեղարվեստական չափանիշները և լուծի վարչական հարցերը: Ես չեմ ուզում հայտնվել նման իրավիճակներում եւ հարաբերություններում: Ես վաղուց եմ այս մասին հայտարարել: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարի պաշտոնն ինձ պետք չէ, դրանից ես վաղուց եմ հրաժարվել: Ես իմ սիրելի թատրոնն ունեմ` “Գոյը”, - խոսքն ավարտել է Արմեն Մազմանյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ թատրոնը փյունիկի պես հառնում եւ մահանում է: Այն մշտական զարգացման կամ հակառակ գործընթացում է, և այդ գործընթացը պետք է օգտագործել միայն ի բարօրություն թատրոնի: