Արթուր Աբրահամի թիմը բողոք է հղել WBC

Արթուր Աբրահամի թիմը բողոք է հղել WBC

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի շահերը ներկայացնող “Zauerland Event” փրոմոութերական ընկերությունը բողոք է հղել Բռնցքամարտի համաշխարհային խորհրդին` WBC, պահանջելով փոխել մարտի 27-ին Դեթրոյթում կայացած Աբրահամ-Դիրել մենամարտի արդյունքները, հաղորդում է box-club.ru-ն: Այդ մենամարտում Աբրահամը որակազրկվեց արգելված հարվածի համար և հաղթանակը շնորհվեց Դիրելին:

Աբրահամի փրոմոութերները պահանջում են “չկայացած” համարել մենամարտը: Նրանք նաև պահանջում են, որ WBC-ին ուշադրություն դարձնի մրցավարի գործողություններին, որը չէր արձագանքում Դիրելի գոտուց ներքև հարվածներին : Ըստ Աբրահամի թիմի, մրցավար Լոուրենս Քոուլը պետք է կանգնեցներ մենամարտը 11-րդ ռաունդում, մինչ Աբրահամի հարվածելը, ինչը կկանխեր կանոնների խախտումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---