9 ապրիլի 2010 - 20:02 AMT
Թուրքիայի վարչապետի հատուկ դեսպանորդը Բաքվում է

Թուրքիայի վարչապետի հատուկ դեսպանորդ, ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլօղլուն Բաքու է մեկնել: “Ես Թուրքիայի վարչապետի ուղերձն եմ բերել ու այն հանձնելու եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Առայժմ միայն այս կարող եմ ասել”, - ասել է Սինիրլօղլուն, հաղորդսում է ANS-Press-ը:

CNN Turk-ն, իր հերթին, հաղորդում է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային քարտեզ է նախապատրաստվում, որը դիվանագիտական փաստաթուղթ է : Սինիրլօղլուն այդ փաստաթուղթը հանձնելու է Ադրբեջանի ղեկավարությանը:

Նախօրեին Էրդողանի հատուկ դեսպանորդը Երևանում էր, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Թուրքիայի վարչապետի առաջարկը` Վաշինգտոնում միջուկային գլոբալ անվտանգության վեհաժողովի շրջանակներում հանդիպելու մասին: