“Ամերիաբանկն” ու “Կասկադ” բանկը ավարտեցին միացման գործընթացը

“Ամերիաբանկն” ու “Կասկադ” բանկը ավարտեցին միացման գործընթացը

PanARMENIAN.Net - > Ապրիլի 10-ին Երեևանում 2 հայկական` “Ամերիաբանկ>ՓԲԸ-ն ու “Կասկադ բանկ” ՓԲԸ-ն, որոնք միասնական գաղափարախոսություն ունեն, հայտարարել են միացման գործընթացի ավարտի մասին:

“Գործարքը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բանկային համակարգի զարգացման վրա”,-ասլե է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` կոչ անելով երկրի առևտրային բանկերին հետևել այս օրինակին: Նա նշել է, որ ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի համախմբումը թույլ կտա ավելի դյուրին կերպով հակազդել մարտահրավերներին և դինամիկ զարգանալ` բացելով նոր ներդրումային հնարավորություններ:

Ջավադյանը նշել է նաև, որ բաժնետերեի փոփոխությունից հետո, “Ամերիաբանկը” կարճ ժամանակահատվածում զգալի աճ է գրանցել, ընդ որում ակտիվների ծավալով բանկը 16-րդ տեղից տեղափոխվել է 7-րդ տեղը երկրի բանկային համակարգում: Ինչ վերաբերում է “Կասկադ” բանկին, ապա ըստ նրա, բանկը միշտ աչքի է ընկել իր անհատական և բանկային, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակով:

“Ռուբեն Վարդանյանն ընդգծե;լ է, որ այս գործարքին նախորդեց երկու կողմերի մենեջերների հսկայական աշխատանքը, որի արդյունքում կազմվեց միասնական ռազմավարական գաղափարախոսություն, որն էլ հիքմ ծառայեց գործարքի համար: “Արդյունքում նոր բանկը կդառնա շատ ուժեղ ֆինանսական կառույց, ինչպես Հայաստանի բանկային համակարգում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս”,-ասել է նա: Միևնույն ժամանակ Ռ.Վարդանյանը չի հրապարակել գործարքի ֆինանսական գաղտնիթը:

Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամի ներկայացուցիչ Սթիվ Սքելոնը հավելել է, որ Գաֆեսճյան ընտանիքը բարձր է գնահատում երկու ֆինանսական կառույցների գործունեությունը և նրանց ավանդը Հայաստանի զարգացման գործում: Նա նշել է նաև, որ Գաֆեսճյան ընտանիքը ողջունում է նման երկարաժամկետ համագործակցությունը, որն ուղղված է երկրի բանկային համակարգի ամրապնդմանը: Ընդ որում, նա ասել է, որ Ջ.Գաֆեսճյանն առաջիկայում ևս հետևողական կլինի Հայաստանում ներդրումների իրականացման հարցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---