10 ապրիլի 2010 - 11:56 AMT
Հայաստանի առաջին լիգայում 4 թիմ 3-ական միավոր ունի

Տեղի են ունեցել Հայաստանի առաջնության առաջին լիգայի առաջին փուլի խաղերը: Առաջին փուլից հետո 4 թիմ 3-ական միավոր ունի: Դրանք են “Արարատը”, “Բանանց-2”-ը, “Գանձասար-2-ը” և “Շենգավիթը”, որոնք զբաղեցնում են 1-4 տեղերը:

Առաջին փուլում թիմերը խաղացել են հետևյալ կերպ`

“Միկա-2”-“Արարատ” 0:1 Գոլը խփել է Գևորգ Կարապետյանը:

“Փյունիկ-3”-“Բանանց-2” 0:1 Գոլը` Գոռ Գուգուջյանի: “Շիրակ-2”-“Շենգավիթ” 0:1 Գոլը` Արթուր Բարսեղյանի:

“Գանձասար-2”-“Փյունիկ-2” 2:0