Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է աջակցել բանկերի միավորմանը

Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է աջակցել բանկերի միավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բանկերի միավորմանը: Այդ մասին ապրիլի 10-ին Երևանում լրագրողներին է ասել ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը`կիպրոսյան TDA Holding Limited ընկերության (“Ամերիաբանկ” ՓԲԸ-ի 99,99 տոկոս սեփականատեր) կողմից “Կասկադ բանկի” բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերման գործարքի ավարտից հետո: “Մենք պատրաստ ենք վարկային գիծ տրամադրել, ընդ որում սահմանել ենք առավելագույն չափերը` մինչև 3 տարի ժամկետով մինչև 30 տոկոս միավորված կապիտալից”,-ասել է նա: Այդ առնչությամբ Ա.Ջավադյանն ասել է, որ վարկերի տրամադրման հայտեր դեռևս չեն ներկայացվել:

Ողջունելով երկրի բանկային հատվածի խոշորացման գործընթացը, գլխավոր բանկիրը հրաժարվել է կանխատեսել բանկերի օպտիմալ քանակը բանկային համակարգում: “Այսօրվա դրությամբ գործում է 21 բանկ, եթե հետագայում նրանց քանակը նվազի, հասնելով 14-17-ի, նույնիսկ այդ դեպքում մեր բանկային հակամարգում ոչինչ չի փոխվի”,-ասել է նա:

Այդ համատեքստում ՀՀ ԿԲ նախագահը հավաստիացրել է, որ ոչ մի հայկական բանկում լուրջ խնդիրներ չեն արձանագրվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---