Մանվել Եղիազարյան. Հայ հանրությունը պետք է պատրաստվի պատերազմի

Մանվել Եղիազարյան. Հայ հանրությունը պետք է պատրաստվի պատերազմի

PanARMENIAN.Net - “Խուճապային տրամադրությունների տարածումը հայ հանրության շրջանում Ղարաբաղի հարցի վերաբերյալ շատ սխալ է, քանի որ ԼՂՀ-ն ոչ մի դեպքում չի կարող հանձնվել Ադրբեջանին և անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք զենքով պաշտպանել նրա անկախությունը”,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ըստ Եղիազարյանի, հայ հանրությունը պետք է պատրաստվի պատերազմի, քանի որ առանց պատերազմի ոչ ոք ոչինչ ետ չի տալիս: Ինչպես նշել է “Արաբո” ջոկատի հրամանատարը, նա պատերազմ չի ցանկանում, քանի որ միայն խենթերը կարող են նման ցանկություն ունենալ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հենց նման խենթերն են որոշում պետությունների սահմանները: Նա հավելել է նաև, որ քանի դեռ վերջնական լուծված չէ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, փոխզիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող: “Նրանց, ով ասում է, թե մենք սկիզբից պետք է ազատագրված տարածքներըբ հանձնենք, իսկ հետո կքննարկենք ԼՂՀ-ի կարգավիճակը, մենք կպատասխանենք պատերազմով”,-ասել է նա:

Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, զուտ դիվանագիտական շոու են:

Հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Եղիազարյանն ասել է, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցանկացած շփում նրա հետ անիմաստ է: “Բոլոր հայտարարություններն այն մասին, թե այժմ Թուրքիան այն երկիրը չէր, ինչ 20 դարի սկզբում, սխալ են: Քանի որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո զավթեց Կիպրոսը և շարունակում է քրդերի ջարդը”,-ասել է նա` հավելելով, որ Թուրքիան շարունակում է մարդասպան մնալ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---