Նախնական տվյալներ. Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել մառախուղի պատճառով

Նախնական տվյալներ. Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել մառախուղի պատճառով

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով, Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել խիտ մառախուղի պատճառով Սմոլենսկ քաղաքի Հյուսիսային օդանավակայանի շրջանում, հաղորդել է շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը, հաղորդում է ՌԲԿ գործակալությունը:

Ներկա պահին քննիչները վթարի ենթարկված օդանավի "սև արկղերն" են որոնում, որոնց գաղտնազերծումը թույլ կտա որոշել վթարի ճշգրիտ պատճառը:

Հիշեցնենք, որ ավիավթարի արդյունքում զոհվել են Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա տիկինը, ինչպես նաև լեհ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ` ընդամենը 132 հոգի:

Արդեն հրապարակվել է պաշտոնյա անձանց ցուցակը, որոնք գտնվում էին ինքնաթիռում` -Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկի -Լեհաստանի նախագահի տիկին Մարիա Կաչինսկայա -Լեհաստանի վերջին վտարված նախագահ Ռիշռադ Կաչորովսկի -Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Յանուշ Կուրտիկա -Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Եժի Շմայձինսկի -Լեհաստանի նախագահի դիվանատան ղեկավար Վլադիսլավ Ստասյակ -Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Շչիգլո -նախագահի դիվանատան նախարարներ Պավել Վիպիխ և Մարիուշ Խանձլիկ -Լեհաստանի Պայքարի ու նահատակության հիշողության պահպանության խորհրդի գլխավոր քարտուղար Անջեյ Պշևոզնիկ -Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անջեյ Կրեմեր -Լեհական զորքի Գլխավոր շտաբի պետ Ֆրանտիշեկ Գոնգոր -Լեհաստանի Ազգային բանկի նախագահ Սլավոմիր Սկշիպեկ -Լեհաստանի Սեյմի պատգամավորներ Պշեմիսլավ Գոսևսկի, Զբիգնև Վասսերման, Իոլանտա Շիմանեկ-Դերեշ և Իզաբելլա Յարուգա-Նովացկա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---