Հայ երեխաները նվաճեցին “Նովայա վոլնա” մրցույթի ժյուրիի սրտերը

Հայ երեխաները նվաճեցին “Նովայա վոլնա” մրցույթի ժյուրիի սրտերը

PanARMENIAN.Net - ”Մանկական “Նովայա վոլնա” մրցույթի ազգային ընտրական փուլի մասնակիցները նվաճեցին ընտրական մրցույթի ժյուրիի սրտերը: “Ռազմիկն ու ընկերները” խումբը, որը հադես էր գալիս ավագ տարիքային խմբում (13-15), ժյուրիի որոշմամբ կմասնակցի միանգամից մրցույթի եզրափակչին Ղրիմում:

“Երեխաները գերեցին մեր սրտերը իրենց վոկալով, էներգետիկայով և բեմում ու հանդիսատեսի հետ աշխատանքով”,-PanARMENIAN.Net ի թղթակցին է պատմել մրցույթի հայաստանյան ընտրական փուլի ժյուրիի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելա Մանասարյանը:

Նա հաղորդել է նաև, որ մրցույթի կիսաեզրափակչին, որը կկայանա ապրիլին Մոսկվայում, կմասնակցի 3 երեխա կրտսեր տարիքային խմբից (8-12 տ)` Վլադիմիր Արզումանյանը, Նադեժդա Սարգսյանը և Մասիս Մինասյանը:

“Նովայա վոլնա” մրցույթի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն նաև Անի Արզումանյանն ու Սոնա Շահգելդյանը:

Ինչպես նշել է Իզաբելլա Մանասարյանը, կանոնակարգով չի սահմանափակվում այս կամ այն երկրից մասնակիցների թիվը, ուստի “Մանկական “Նովայա վոլնա” և “Նովայա վոլնա” մրցույթների եզրափակիչներին մասնակցելու շանս ունեն բոլորը:

Մանկական «Նովայա վոլնա» մրցույթ

«Մանկական «Նովայա վոլնա» մրցույթը փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների առաջին միջազգային մրցույթն է, որ անց է կացվում երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անցել է 2008 թվականին: Մրցույթի կազմակերպիչն է «APC» հոլդինգը: Մրցույթին մասնակցում են երկու տարիքային խմբերի` 8-12 տարեկան եւ 13-15 տարեկան մասնակիցներն: Այս մրցույթը լայնածավալ տարածաշրջանային ծրագիր ունի: Ընտրական փուլերն անց են կացվում ՌԴ յոթ դաշնային շրջաններում եւ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Էստոնիայում: Կազմկոմիտեի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է բարեգործական ծրագրերի իրագործումը: Մրցույթի հիմնական նպատակներից մեկն է բարեկամական հարաբերությունների զարգացումը, տարբեր ազգային մշակույթները ներկայացնող երիտասարդների միջեւ մշակութային փոխազդեցության ամրապնդումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---