ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Բրոնիսլավ Կոմորովսկուն և Բոգդան Բորուսևիչին

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Բրոնիսլավ Կոմորովսկուն և Բոգդան Բորուսևիչին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լեհաստանի Սեյմի մարշալ Ն. Գ. Բրոնիսլավ Կոմորովսկուն և Լեհաստանի Սենատի մարշալ Ն. Գ. Բոգդան Բորուսևիչին: Ուղերձում, մասնավորապես ասվում է. "Խորապես ցնցված ենք Լեհաստանի նախագահի օդանավի աղետալի անկման գույժից, որին զոհ են գնացել նախագահ Լեխ Կաչինսկին, նրա տիկինը և ուղեկցող բոլոր անձինք: Լեհաստանի համար այս ծանր պահին Հայաստանի Ազգային ժողովի և իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին, ողջ լեհ ժողովրդին: Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին", հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---