ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցել են Ծիծեռնակաբերդի այգու կանաչապատմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցել են Ծիծեռնակաբերդի այգու կանաչապատմանը

PanARMENIAN.Net - p> ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ”ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության աշխատողները միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ, իրենց աշխատակիցների հետ, կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող “Կանաչ սերունդ” քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին:

Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում քարերից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներին: “Կանաչ սերունդ” քարոզարշավի հիմնական` հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգում: Այդ օրը այգու տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի և ի հիշեցում երիտասարդ սերունդներին առ այն, որ ապագայի մասին պետք է հոգ տանել առանց մոռանալու անցյալը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---