Ավիավթարի հետևանքով մահացած Լեհաստանի նախագահի մարմինը ճանաչվել է11 ապրիլի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - > Լեհաստանի մահացած նախագահ Լեհ Կաչինսկու երկվորյակ եղբայրը` “Իրավունք և արդարություն” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին ճանաչել է Լեհ Կաչինսկու և նրա կնոջ` Մարիայի մարմինները, որոնք մահացել էին Սմոլենսկում ավիավթարի ժամանակ, լրագրողներին հայտնել է Լեհաստանի Սեյմի նախագահ Մաքս Կրաչկովսկին, որը ներկա է եղել ճանաչման ժամանակ: “Յարոսլավ Կաչինսկին ճանաչեց Լեհ Կաչինսկուն և նրա կնոջը` Մարիա Կաչինսկուն”,- ասել է Կրաչկովսկին: “Իրավունք և արդարություն” կուսակցության ղեկավարին Սմոլենսկում ուղեկցում էր կուսակցության համախոհների խումբը: Կրաչկովսկին ավելացրել է, որ Յարոսլավ Կաչինսկին արդեն Սմոլենսկից մեկնում է Վիտեբսկ, որտեղից էլ ուղևորվելու է Վարշավա: Լեհ Կաչինսկու մարմինը Սմոլենսկից տանելու են Վարշավա բոլոր ռազմական պատիվներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստիին քննչական մարմիններում գտնվող աղբյուրը: Բացառված չէ, որ դրա համար տրամադրվելու է ՌԴ ՊՆ ինքնաթիռ կամ մարմինը կտանի հատուկ ինքնաթիռ Վարշավայից: “Հիմա այդ հարցերը քննարկվում են կառավարական հանձնաժողովի մակարդակում”,- ասել է աղբյուրը: Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և նրա տիկինը զոհվել են Վարշավայից Սմոլենսկ թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով: ՏՈւ-154 ինքնաթիռում, որը կործանվել է Սմոլենսկից ոչ հեռու, եղել է 132 մարդ, բոլորը զոհվել են: Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին մտադիր էր այցելել Կատինի հուշահամալիր, որտեղ թաղված են խորհրդային իշխանությունների կողմից 1940 թ. գնդակահարված հազարավոր լեհեր:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |