12 ապրիլի 2010 - 11:18 AMT
Նոր 100-դոլարանոց թղթադրամը կներկայացվի ԱՄՆ-ում ապրիլի 21-ին

100 դոլար արժողությամբ թղթադրամի նոր դիզայնն ԱՄՆ-ում ներկայացվելու է ապրիլի 21-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍԸ` վկայակոչելով Դրամական նշանների ազգային բյուրոն:

“Նոր նմուշի թղթադրամը գլոբալ միջգերատեսչական ծրագրի առաջին քայլն է սպառողներին նախօրոք սովորեցնելու նրան, թե ինչպես օգտագործել նոր թղթադրամները”,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տվյալ ծրագիրը մշակվել է ֆինանսների նախարարության, Դաշնային պահեստային համակարգի և ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից, ղեկավարները մասնակցելու են հանդիսավոր արարողությանն ապրիլի 21-ին տեղական ժամանակով 10:00-ին: Կես ժամ անց նոր թղթադրամին վերաբերվող մեթոդական նյութերը հրապարակվելու են Ինտերնետում www.newmoney.gov. կայքում:

Նոր թղթադրամի դիզայնի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Փորձագետները ենթադրում են, որ նոր գույն է ավելանալու, ինչպես դա եղել է 5,10,20 և 50 դոլար արժողությամբ թղթադրամների հետ: