12 ապրիլի 2010 - 12:54 AMT
Սարգսյան-Էրդողան հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 18.30-ին

Այսօր Երևանի ժամանակով ժամը 18:30-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Ապրիլի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ կմասնակցի գլոբալ միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթաժողովին: