12 ապրիլի 2010 - 12:58 AMT
Հիլդա Չոբոյան. Լոզանի պայմանագիրը չի փակում Սևրի պայմանագրի ճանապարհը

Ֆրանսիայի հայ համայնքը նշել է Սևրի խաղաղ պայմանագրի կնքման 90-ամյակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ապրիլի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Փարիզի և արվարձանների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի քրդական և հունական համայնքների ներկայացուցիչներ մասնակցել են պայմանագրի ստորագրման 90-ամյակին նվիրված միջոցառումներին: Միջոցառումն անցել է Սևրի քաղաքապետ Ֆրանսուա Մորիսեի և Հայ վետերանների ազգային ասոցիացիայի հովանու ներքո:

Ելույթ ունենալով միջոցառման ընթացքում` Եվրոպայի հայկական դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը չի փակում Սևրի պայմանագրի իրագործման ճանապարհը: “Դրանք երկու տարբեր փաստաթղթեր են”,-ասել է Չոբոյանը: Նա նշել է, որ Սևրի պայմանագիրը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը` հավելելով, որ անցյալը չի կարող մոռացվել: