Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի վարչապետին

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի վարչապետին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության իր գործընկերոջը` վարչապետ Դոնալդ Տուսկին: Հեռագրում ասված է.”Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ:

Մենք ցնցված ենք կատարվածից եւ կիսում ենք Ձեր վիշտը: Այս ծանր պահին մխիթարանքի եւ տոկունության խոսքեր ենք հղում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ եղբայրական լեհ ժողովրդին: Մաղթում ենք Ձեզ ուժ եւ կորով այս աղետալի վթարի հետեւանքները հաղթահարելու համար”,- հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---