12 ապրիլի 2010 - 13:28 AMT
Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին խաղերն ավարտվել են “Միկայի” և “ Գանձասարի” հաղթանակով

Ապրիլի 11-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն լիգայի 3-րդ փուլի վերջին երկու հանդիպումները: “Միկան” ընդունել է “Կիլիկիային”, “Շիրակը”` “Գանձասարին”:

Երևանում “Միկան” կարողացավ պարտության մատնել “Կիլիկիային” 2:0 հաշվով: 46-րդ րոպեին գոլ է խփել Ուլիսես Մոնտենեգրոն, 88-րդ րոպեին` Էդնիլսոն Ժունիորը:

Գյումրիի քաղաքային մարզադաշտում “Շիրակը” հանդիպել է “Գանձասարի” հետ և պարտություն կրել 0:1 հաշվով: Հյուրերի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Արսեն Ավետիսյանը:

3-րդ փուլից հետո Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում “Փյունիկը” և “Ուլիսն” ունեն 7 միավոր և զբաղեցնում են 1-ին և 2-րդ տեղերը, “Կիլիկիան” և “Միկան” 6 միավորներով 3-րդ և 4-րդ տեղերում են: