12 ապրիլի 2010 - 15:57 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնությունում "Քախսին" 1:4 հաշվով հաղթեց "Էրեբունիին"

Ապրիլի 11-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները:

"Էրեբունին" հանդիպեց "Քախսիի" հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց: "Էրեբունու" կազմում միակ գոլը հարվածեց Վարդգես Իսրայելյանը: "Քախսիից" երկու անգամ աչքի ընկան Արմեն Գյուլամբարյանն ու Գրիգոր Կապուկրանյանը:

Երկրորդ խաղում "Եվրոպան" ու "Գյումրին" ոչ ոքի խաղացին` 2:2: Գոլեր հարվածեցին Աշոտ Մկրտչյանն ու Խաչատուր Միքայելյանը ("Եվրոպա") և Ստյոպա Մկրտչյանն ու Աշոտ Խաչատրյանը ("Գյումրի"):

14-րդ տուրից հետո "Քախսին" 34 միավորով շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտզալի առաջնությունը: 2-րդ տեղում է "Էրեբունին" (23 միավոր), 3-րդ տեղում` "Գյումրին" (10 միավոր):