Երեւանի եւ Դամասկոսի համալսարաններում կխորացվեն արաբագիտական եւ հայագիտական ուսումնասիրությունները

Երեւանի եւ Դամասկոսի համալսարաններում կխորացվեն արաբագիտական եւ հայագիտական ուսումնասիրությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Սիրիայում գտնվող Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նիղար Դահերի եւ Դամասկոսի համալսարանի ռեկտոր Վաիլ Մալլայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ եւ Դամասկոսի համալսարանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հետ կապված հարցեր:

Արամ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է ԵՊՀ գործունեությունն ու գիտական եւ կրթական ծրագրերը: Կողմերը կարեւորել են փոխադարձաբար ԵՊՀ-ում եւ Դամասկոսի համալսարանում արաբագիտական եւ հայագիտական ուսումնասիրությունների հետագա խորացումը եւ ընդլայնումը:

Երկուստեք շեշտվել է երկու համալսարանների ղեկավարների հանդիպումների եւ խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---