12 ապրիլի 2010 - 16:23 AMT
Հայկական գյուղերում կոոպերացիաների ստեղծումը պետք է օգնի գյուղի բնակիչներին մի շարք խնդիրների լուծման հարցում

“Հայաստանի հասարակական խորհուրդը քննարկել է Հայաստանի գյուղերում կոոպերացիաների ստեղծման նախագիծը, որոնք պետք է օգնեն գյուղաբնակներին մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում նաև օգտագործվող բերրի հողերի տարածքը մեծացնել”, - հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը` ապրիլի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, մի քանի մասնավոր ֆերմաների միավորումը կոոպերատիվ կազմակերպությունների հետ, կտա դրական արդյունք` մի քանի տեսանկյունից:

Ֆերմերներին հնարավորություն կտրվի օգտվել գյուղատնտեսական ընդհանուր տեխնիկայից, կոոպերատիվներին հնարավորություն կտրվի անմիջականորեն համագործակցել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար գրանտներ են տալիս և կմեկուսացնի գյուղատնտեսական ապրանքներ վերավաճառողներին`մեկ միասնական արժեքային քաղաքականություն վարող ընդհանուր շուկա ստեղծելով:

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ասել է, որ անհրաժեշտ է օգնել սկսնակ ֆերմերներին, ովքեր արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի օգնությամբ կազմում են հարկատուների հիմնական բազան:

Հովհաննես Սահակյանը ընդգծել է նաև, որ գյուղի համար կարևորագույն հարցերից է` ջրամատակարարումը: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղերում ջրագծեր անցկացնելու համար ծախսվել է 3,5 մլրդ դրամ, իսկ լեռնաբնակների, բարձր լեռնային և սահմանամերձ գոտիների բնակիչներին տրվում է 39 հազ. դրամ` 1 հա հողատարածքի համար:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանում 450 հազ. հա բերրի հողերի ընդհանուր տարածքից օգտագործվում է ընդամենը 32 տոկոսը (190 հազ. հա):